Գրետա Սարգսյանը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում

Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցուց մեկնարկեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը: Ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներ: Հուղարկավորությանը մասնակցում են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Գրետա մայրիկը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում: Առավոտյան եկեղեցի էր այցելել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.