Մեսի. Ինձ շատ է դուր գալիս Գրիզմանի խաղը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամփոփել է ավարտված մրցաշրջանը, ինչպես նաեւ խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին: «Ստացվեց լավ մրցաշրջան: Կարողացանք հաղթել Իսպանիայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում: Ցավալի է, որ դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, քանի որ ունեինք առավելություն: Հուս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանը կլինի ավելի հաջող: Պետք է շարունակել նույն ոգով: Ինձ շատ է դուր գալիս Գրիզմանի խաղը: Նա լավագույններից մեկն է այս պահին: Շատ է խոսվում նրա տրանսֆերի մասին: Չգիտեմ, թե ինչպես կստացվի, բայց «Բարսելոնայում» միշտ ուրախ են լավագույնների գալու առթիվ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսին զանգել է Գրիզմանին՝ նրա հետ անձամբ զրուցելու համար: Արգենտինացի հարձակվողը նշել է, որ «Բարսելոնայի» առաջատարներն ուրախ կլինեն ֆրանսիացուն տեսնել իրենց թիմում: Նշվում է նաեւ, որ «Բարսելոնան» ու 27-ամյա Գրիզմանը պայմանավորվել են 5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ: Կատալոնական ակումբում ֆրանսիացի հարձակվողի տարեկան աշխատավարձը կկազմի 15 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 2014-ին «Ռեալ Սոսյեդադից» է տեղափոխվել «Աթլետիկո», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.