Ամառային սննդակարգ

Այս սննդակարգը օրաբաժին ուտելիքը սահմանափակում է բանջարեղենով ու մրգերով, դրա համար էլ այն նախընտրելի է կիրառել հենց ամռանը, երբ ե՛ւ բուսական մթերքներն են ավելի հասանելի, եւ յուղոտ, կալորիական սնունդն այնքան էլ դուրեկան չէ։ Իհարկե 4 օր նման սննդակարգին հետեւելն այդքան էլ հեշտ խնդիր չէ, բայց փոխարենը այդ ընթացքում կարելի է նիհարել 3-4 կիլոգրամով ։ Բացի դրանից, այդ մթերքները կարելի է ուտել անսահմանափակ։ 1-ին օր Թույլատրվում է ուտել ցանկացած միրգ, նաեւ խմել բնական թարմ պատրաստված մրգահյութեր։ 2-րդ օր Բեռնաթափման օր՝ կարելի է խմել միայն խոտաբուսային թեյեր։ 3-րդ օր Ուտել ցանկացած բանջարեղեն՝ թե հում, թե շոգեխաշած (բայց առանց յուղի) 4-րդ օր Սահմանափեք սննդակարգը կաղամբի տարբեր տեսակներից, տաքդեղից, սոխից, մաղադանոսից ու սխտորից պատրաստված արգանակով։ Աղբյուրը՝ dieta.ru
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.