«Փոփի աստվածուհի» Շերը նշում է 72-ամյակը. Vogue

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով հայտնի է որպես «փոփ երաժշտության աստվածուհի», տոնում է ծննդյան 72-ամյա հոբելյանը: Ինչպես նկարագրում է Vogue ամսագիրը, «թախծոտ ձայնով և փարթամ, մուգ վարսերով աղջիկը» հաջողացրել է լեգենդի կոչման արժանանալ դեռևս երիտասարդ տարիներին: Նրան հաջողվել է գրավել կինոակադեմիայի անդամների սրտերը և 1988-ին արժանանալ «Օսկար» ոսկե արձանիկին՝ «Լուսնի իշխանությունը» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար: Նա նկարահանվել է նաև «Բուրլեսկ», «Դիմակը», Ջրահարսները» ֆիլմերում: «Օսկարից» բացի նա արժանացել նաև «Գրեմմի», «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.