Օլիգարխ Գագիկ Խաչատրյանի որդու դեմ քրեական գործ է հարուցվել

[caption id="attachment_207255" align="alignnone" width="600"] ՀՀ Պետեկամուտների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, տհաճ պատմությունների մեջ է ընկել: Norlur.am-ին հայտնի է դարձել, որ նա մի քրեկան գործով անցնում է Փարիզի շրջանային դատարաններից մեկում: Նշենք, որ Արտյոմ Խաչատրյանը ներկայումս ընտանիքով բնակվում է Փարիզում: Նրա բնակարանի հարեւանությամբ ապրում են նրանց երեք ֆիլիպինցի սպասավորները: Եվ ահա վերջիններս բողոք են ներկայացրել իրավապահներին Խաչատրյանների դեմ իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Ըստ տեղեկությունների, հարուցվել է քրեական գործ: Ինչպես կավարտվի այդ գործը պարզ կդառնա առաջիկայում: Նշենք, որ այդ բնակարանը Արտյոմ Խաչատրյանի սեփականությունն է եւ գտնվում է այսպես կոչված «օսմանյան» տիպի շենքում: Նման շենքերում բնակարանները շատ թանկ են: Բնակարանը 130 քմ մակերես ունի եւ գնահատվում է մոտ 1.6-1.7 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի որդիները անշարժ գույք ունեն նաեւ ԱՄՆ-ում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Գագիկ Խաչատրյանը փորձում է ամեն կերպ որդուն ջրից չոր հանել, սակայն Փարիզի իրավապահները դժվար թե ընդառաջեն Խաչատրյաններին։ Գագիկ Խաչատրյանն ու իր մերձավորները մշտապես սովոր են եղել Հայաստանում կատարել ապօրինություններ եւ անպատիժ մնալ, այն պարզ պատճառով, որ Խաչատրյան Գագիկը եղել է քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Հիմա, սակայն Հայաստանում եւս իրավիճակ է փոխվել, ինչին կամ օլիգարխ Խաչատրյանը պետք է հարմարվի, այդ թվում եւ փոխելով ուրույն ձեռագիր դարձած աշխատելաոճը, կամ թռնի որդիների մոտ, ովքեր չնայած Փարիզում են, բայց անմասն չեն խուլիգանական արարքներից։[/caption]
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.