«Շիրակը» կբոյկոտի «Փյունիկի» դեմ խաղը եւ պահանջում է ՀՖՖ նախագահի ու ամբողջ աշխատակազմի հրաժարականը

Պայմանավորված խաղի հետ կապ ունենալու մեջ կասկածվող Գյումրիի «Շիրակը» կբոյկոտի Երեւանի «Փյունիկի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի հանդիպումը: Գյումրեցիների որոշումը կապված է ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. որոշման հետ, որի համաձայն՝ ակումբը զրկվել է 12 միավորից ու տուգանվել 7 միլիոն դրամ: «Շիրակը» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են «Շիրակի» միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո «Շիրակը» կվերադառնա առաջնություն»,- նշված է «Շիրակի հայտարարությունում: Հիշեցնենք, որ Բարձագույն խմբի վերջին տուրում մայիսի 20-ին կկայանան «Բանանց» - «Արարատ» եւ «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» հանդիպումներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.