Պաշտպանության նախարարության սպան խմած վիճակում «Opel»-ով «Արծվի» արձանի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևերի» հարևանությամբ, Երևանի բնակիչ, 49-ամյա Արմեն Ա.-ն, իր վարած «Opel» մակնիշի 35 MX 621 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.