«Հրապարակ». Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտու­թյան նախարար նշանակվելուց հետո առաջինը հրահանգ տվեց վերադարձ­նել «Վերջին զանգի» միջոցառումների համար նախատեսված գումարները՝ հայտարարելով, թե հետևողական է լի­նելու, և դրամահավաքության ցանկա­ցած դեպք հետևանքներ է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա նշանակումն իսկական սառը ցնցուղ է եղել բազմաթիվ դպրոցների տնօրենների համար: Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել՝ ասելով, թե անգամ իրենց ծաղիկ էլ հարկավոր չէ: Ամենատարբեր առիթնե­րով դրամահավաքության դեպքերն իս­պառ չեն վերացել, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել, որ որոշ տեղերում դրանք դեռ կան: Նշենք, որ Արայիկ Հարությունյանը սկսել է հա­ճախ անակնկալ այցելել դպրոցներ:
 Հենց նման մի այցի ժամանակ էլ նա 189 դպրոցում հայտնաբերեց դրամահավաքության դեպք: Ու որքան էլ երեկ փորձ էր արվում արդարանալու, դպրո­ցի ղեկավարության և ծնողների կող­մից կատարվածն այլ կերպ ներկայաց­նելու, միևնույն է, նախարարը բացահայտեց այն, ինչի մասին խոսվել է, բայց որևէ պաշտոնյա չի հանդգնել իսկա­պես կանխել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.