Թակարդ՝ Նիկոլի դեմ. Սերժ Սարգսյանի պլանը

Չնայած «թավշյա հեփաղափոխության» հաղթանակին՝ միամտություն կլիներ կարծելը, թե Փաշինյանը հաղթել է Հանրապետականի դեմ մղվող պատերազմը. Նիկոլ Փաշինյանի ու նրա շարժման փաստացի հաղթանակն ընդամենը շահած ճակատամարտ է, որի վերջնարդյունքը կարող է բոլորովին անսպասելի լինել: Վերջին օրերին մամուլում բավական հետաքրքրական տեղեկություններ են հայտնվում, որոնք այս կամ այն չափով բացահայտում են ՀՀԿ-ի ներսում իշխող տրամադրություններն ու երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի հետ կապված կարկառուն ՀՀԿ-ականների տեսակետները: Օրերս թերթերից մեկն, օրինակ, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրել էր, թե իրեն հայտնի է դարձել, որ Սերժ Սագսյանը ներքին հրահանգ է իջեցրել՝ առաջիկա մի քանի ամսիներին ժամանկավոր կառավարության նկատմամբ լոյալ վերաբեմունք ցուցաբերելու ու արհեստական խոչընդոտներ առաջացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ: Ճշմարի՞տ տեղեկություն է դա, թե՞ ոչ, թերևս, մի փոքր դժվար է ասել, բայց  դիցուք Էդուարդ Շարմազանովի՝ մայիսի 18-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցը կարծես լույս է սփռում ՀՀԿ ներսում տեղի ունեցող որոշակի պրոցեսների, իսկ ավելի ճիշտ՝ իշխող տրամարւթյունների վրա: Այսպես՝ խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության և, առհասարակ, ստեղծված իրավիճակում ՀՀԿ որդեգրելիք սկզբունքների մասին՝ մամլո խոսնակը հայտարարել էր. «Այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. կառավարության ծրագիրը պետք է տապալվի և գնանք դեպի արտահերթ ընտրություններ»,-հավելելով, թե հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել հավակնոտ կառավարության ծրագիր, այս փուլում չի տեսնում իրավական որրևիցե լուծում՝ արտահերթ ընտրությունների գնալու համար: Բացի այդ, ըստ խոսնակի, արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ միասին: «Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց մենք, մեծ հարգանք ունենալով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը և արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքներին»,- հարցին վերջակետ է դրել Էդուարդ Շարմազանովը: Պետք է նկատել, որ Շարմազանովի ճեպազրույցում հնչեցրած մտքերն ու մինչ այդ մամուլում տարածում ստացած համապատասխան լուրերը մեկ ընդհանուր բան ունեն. դրանցում ընդգծված կերպով նկատվում է ՀՀԿ-ի լոյալ վերաբերմունքը ժամանակավոր կառավարության նկատմամբ՝ գոնե տեսանելի ապագայում: Կարող է հարց առաջանալ՝ ինչի՞ն է այսկերպ ձգտում հասնել փաստացի պատային իրավիճակում հայտնված ու քաղաքական լուսանցքից դուրս մնալու իրական սպառնալիքի տակ հայտնված քաղաքական ուժը: Շարմազանովի խոսքը, որքան էլ լոյալ հնչի, իր մեջ մի ուշագրավ տարր է պարունակում՝ նրա այն պնդումը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը միայն ՀՀԿ  կամ Փաշինյանի որոշելիքը չէ. կան նաև այլ ուժեր, որոնք պետք է իրենց ծանրակշիռ խոսքն ասեն՝ հարցի հետ կապված: Շարմազանովի խոսքից ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին ՀՀԿ-ն տրամադրված չէ արտահերթ ընտրությւններ անցկացնել, ինչը, թերևս բացատրվում է այն ներքին համոզմամբ, որ ժամանակավոր կառավարությունը կարճ ժամանակահատվածում չի կարողանալու պատվով դուրս գալ իրեն բաժին հասած բեռի տակից, որից հետո էլ ՀՀԿ-ականներն, ըստ էության, հույս ունեն՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու ու անխուսափելի թերությունների լույսի ներքո ՀՀԿ-ին հասարակությանը մատուցելու շատ ավելի շահեկան դիքերից ու միայն դրանից հետո գնալու արտահերթ ընտրությունների քարքարոտ ու վտանգներով լի ճանապարհով: Մեկ բան միանշանակ է՝ ներկայումս արտահերթ ընտրությունների անցկացումը ձեռնտու չի կարող լինել ՀՀԿ-ին,ու վերջինս ամեն ինչ անելու է հարցի լուծման բանալին մինչև վերջ սեփական ձեռքերում պահելու համար՝ ընդհուպ արտախորհրդարանականներին մեջտեղ բերելու, նրանց հետ ներքին պայմանավորվածությունների գալու գնով: Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձելու է ժամանակ ձգել, մինչև ժողովրդական էյֆորիան մայրամուտ ապրի, ինչը կօգնի նրանց սեփական ռեսուրսները շատ ավելի արդյունավետ օգտագործել ու ինչ-որ կերպ տեղ գտնել ապագա խորհրդարանում: Որքան էլ կարող է ատրօինակ հնչել, արտահերթ ընտրությունների անցկացումն այս փուլում ռիսկային է նաև հեղափոխության համար. համապատասխան լծակները դեռևս գտնվում են ՀՀԿ-ականների ձեռքում, ու հայտնի չէ, թե հապճեպ ընտրություններն ինչ արդյունք կարող են գրանցել: Վերջիվերջո հեղափոխության բուն նպատակ էր հայտարարվել ՀՀԿ-ին՝որպես քաղաքական ուժի դաշտից դուրս թողնելը: Եվ հետո՝ Փաշինյանին դեռ որոշակի ժամանակ է հարկավոր երկրում առկա կարևոր լծակներն իրենով անելու, տեղերում վստահելի մարդկանց նշանակելու համար: Միով բանիվ՝ առաջիկա ամիսներին այսպես թե այնպես արտահերթ ընտրությունները պետք է բացառել՝ նամանավանդ հաշվի առնելով այն, որ հենց դրանց բացառումն է հանդիսանում այն կարևոր պայմանը, որն ընկած է Փաշինյանին սաբոտաժի չենթարկելու ՀՀԿ-ի տված խոստման հիմքում: Մյուս կողմից՝ հստակ է նաև, որ ՀՀԿ-ի կողմից քաղաքական ռեվանշի հավանականությունը չափազանց ցածր է, ու դժվար թե արտահերթ ընտրությունների անցկացման հետաձգումն անորոշ ժամանակով կարողանա ազդել հասարակության շրջանում նախկինների վարկանիշի բարձրացմանը: Այլ հարց, որ ռևանշը կարող է բոլորովին այլ տեսքով լինել՝ հեղաշրջման. ունենալով անսպառ ֆինանսական ռեսուրսներ ու կրիմինալ կամ կիսակրիմինալ ուժերի աջակցություն՝ ՀՀԿ-ն կարող է վա-բանկ գնալ: Ամենայն հավանականությամբ՝ Շարմազանովը հույսը հենց այս տարբերակի վրա է դրել: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.