Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ պատվաստումները պարտադիր են և դա չի կարող լինել ապրիորի. Առողջապահության նախարար

Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ պատվաստումները պարտադիր են և չի կարող լինել ապրիորի, սակայն կան երկրներ, որտեղ կոշտ քաղաքականություն է վարվում: Այս մասին այսօր « Ազատության« ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով հարցին, թե այժմ որպես նախարար պատվաստումները կդարձնի՞ պարտադիր: «Չի լինի պարտադիր, որովհետև դա մարդու իրավունք է, ազատ գործելու իրավունք է, հատկապես բժշկական իրավունքների մասով, սակայն կան երկրներ, որտեղ պատվաստումների ցածր ծածկույթի պատճառով  ինֆեկցիաների բռնկումներ են և այդ երկրների կառավարությունները կոշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի պատվաստումների ծածկույթները բարձրանան, սկսած նրանից, որ օրինակ Ֆրանսիայում տուգանում են ծնողներին երեխաներին չպատվաստելու համար, Իտալիայում պարտադիր պատվաստում չանցնելու դեպքում երեխաներին թույլ չեն տալիս հաճախել մանկապարտեզներ կամ դպրոցներ:
 Մեր երկրում այդ առումով վիճակը շատ լավ է և նման միջոցների դիմելու կարիք այս պահին չունենք և հուսով եմ, որ առաջիկայում ևս չենք ունենա շնորհիվ թե՛ մեր բուժաշխատողների, թե՛ ծնողների ողջախոհության»,-ասաց Արսեն Թորոսյանը: Անդրադառնալով նախարարի այն գրառումներին, որոնք արվել են նախքան նախարար դառնալը, Արսեն Թորոսյանն ասաց, որ իր ֆեյսբուքյան գրառումները, երբեմն, կոպիտ են եղել, ինչի համար ներողություն եմ խնդրել նրանցից, ովքեր  վիրավորվել են, սակայն դա արվել է երեխաների կյանքեր փրկելու համար.«Բայց այժմ կոչ եմ անում բոլորին այսուհետև Ֆեյսբուքում գրառումներ անելիս ելնել այն կանխավարկածից, որ իրենք նախարար են դառնալու»: Դիտարկմանը, թե, այսինքն` անհավանական է եղել իր՝ այդ պաշտոնին նշանակվելը, Արսեն Թորոսյանն ասաց, որ անհավանականն ու հավանականը որևէ կապ չունեն, գուցե խոսակցության ժամանակ ինչ-որ միտք ես արտահայտում, միգուցե տասը տարի հետո էլ մեկ ուրիշ բան կարող ես դառնալ, ի՞նչ է,  դու որևէ միտք չպե՞տք է արտահայտես: Նախարարը նաև ասաց, որ իր գործունեության ընթացքում երբեք չի առաջնորդվելու իր անձնական դիրքորոշմամբ, չնայած, որ դրանք մեծամասամբ օբյեկտիվ են. «Ես որպես գերատեսչության ղեկավար, քաղաքականություն մշակող մարմնի ղեկավար, ում գործունեությունը լինելու է ՀՀ ազգաբնակչության առողջության պահպանումը, դրա համար օգտագործվելու են բազմաթիվ գործիքներ»: Հարցին, թե նախքան նախարար նշանակվելն ասել է, որ Հայաստանում առողջապահության նախարարության կարիք չկա, այժմ շարունակում է այդ կարծիքին մնալ, Արսեն Թորոսյանն ասաց. «Նույնիսկ այժմ իմ անձնակազմին ասել եմ, որ պետք է գա մի օր, որ առողջապահության նախարարության գործառույթները սահմանափակվեն մեկ-երկու վարչության սահմաններում, ինչի հակառակը մենք ունենք հիմա»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.