Առաջին հարվածը՝ Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչը կարող է  իսկական պատուհասի վերածվել նոր, բայց դեռևս ժամանակավոր կառավարության գլխին: Բացի, իհարկե, օբյեկտիվ դժվարություններից ու ինչ-ինչ զգայուն հարցերի նեղ շրջանակի հանդեպ որդեգրվելիք ռիսկային դիրքորոշումից, Փաշինյանի կառավարությունը կարող է ձախողել սեփական առաքելությունը նաև կադրային սխալ քաղաքականության հետևանքով: Կադրերի խնդիրը բոլոր երկրների կառավարությունների պարագայում էլ վճռորոշ դերակատարում է ունենում, ու հաճախ հենց դրանից է կախված լինում այն, թե որքանով այս կամ այն կառավարությունը գաջողակ կգնվի, որքանով՝ ոչ: Մի բան է, սակայն, անփորձ կամ քիչ աշխատանքային փորձով կաբինետ ձևավորելը, և բոլորովին այլ բան, երբ քո կաբինետում աշխատում են մարդիկ, ովքեր միգուցե ոչ բացահայտ կերպով թույն են շնչում քո նկատմամբ՝ միաևնույն ժամանակ չհանդիսանալով քո քաղաքական թիմի հավատարիմ անդամներ: Դժվար է ասել, թե Կառավարությունում տեղ գտած վերջին միջադեպը, որ մեծ արձագանք է ստացել մամուլում, որքանով է տեղավորվում վերոնկարագրյալի սահմաններում, սակայն այն, որ տեղի ունեցածը չի կարող Փաշինյանին առնվազն երկու անգամ մտածելու տեղիք չտալ, անքննարկելի է: Իսկ խոսքը, մասնավորապես, ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանի՝ կառավարության նիստի ընթացքում կոնկրետ տեսարան սարքելու մասին է. նորաթուխը բավական ինքնավստահ տոնով հենց կառավարության նիստին՝ բոլորի աչքի առաջ, դեմոնստրատիվ կերպով նկատողություն է արել Նիկոլ Փաշինյանին: Այսպես՝ առողջապահության նախարարի՝ ավտոմեքենաների վերաբերյալ մի նախագծի քննարկումը Կառավարությունում մի կաթիլ մեղրի պատմության է վերածվել՝ վերափոխվելով ծառայողական ավտոմեքենաների թեմայի վերաբերյալ բանավեճի։ Արձագանքելով վարչապետ Փաշինյանի այն նկատառմանը, որ այս հարցին պետք է հետագայում մանրամասն անդրադառնալ, քանի որ պետական ավտոպարկն ուռճացված է, ԲՀԿ-ական Գրիգորյանը նկատողությամբ է հանդես եկել՝ հայտարարելով. «Չեմ կարծում, որ մենք կառավարության նիստերում պետք ա սենց հարցեր քննարկենք: էս պրոբլեմների բազմության մեջ օրակարգում նույնիսկ պիտի չլինի էլ այսպիսի հարց»: Թե ինչը կարող էր հունից հանել Մհեր Գրիգորյանին, որ բանը հասներ սեփական ղեկավարին մասսայաբար նկատողություն անելուն, անկեղծ ասած՝ այնքան էլ հասկանալի չէ:  ԲՀԿ-ական փոխվարչապետի բռնկուն վարքը պարզաբանող երկու հնարավոր տարբերակ կարող է գոյություն ունենալ. կա՛մ Գրիգորյանը սարսափել է ապագայում միանգամից մի քանի մեքենաներով երթևեկել չկարողանալու հեռանկարից՝  «ումի՞ց պակաս տղա եմ որ» պախարակելի տրամաբանությամբ, կա՛մ կուսակցական «վեռխուշկեքից» հանձնարարություն է ստացել՝ մասսայաբար ինքնահաստատվելու հատկապես նոր վարչապետի հաշվին՝ ասենք ժամանակ առ ժամանակ ի ցույց բոլորի մատնացույց անելով Փաշինյանի հնարավոր «բացթողումներն» ու դրա հաշվին ավելի խելացի ու փորձառու երևալու: Սակայն երևում է՝ մի փոքր շտապել է ու  հայտնվել նման մարազմատիկ իրավիճակում. իսկ ո՞վ է ասել, որ սոցիալական արդարության հաստաման  մի կարևոր բաղադրատարր համարվող աչք ծակող «պադավատների» թեման պակաս կարևոր հարց է, քան մնացյալ բոլորը: Չէ՞ որ ժողովուրդը Փաշինյանին վարչապետ է կարգել առաջին հերթին երկրում սոցիալական արդարություն հաստատելու համար: Արդա՞ր է, երբ մեկը հաց չունի ուտելու, իսկ մյուսն, ասենք վերոհիշյալ նորաթուխի նմանները, միանգամից 10 ծառայողականով են չափչփում երևանյան փողոցները: Իսկ թե որքան է նստում ասենք այս կամ այն չինովնիկի զոքանչի կողմից փեսու պադավատներով փողոց չափչփելու ողջ գործընթացը պետական բյուջեի վրա՝ տարեկան կտրվածքով, թերևս, առանձին խոսակցույան թեմա է: Վստահաբար՝  «A» կետից «B» կետ  թագավորաբար տեղափոխվելու վրա մսխվող այդ գումարները բավարար կլինեին ասենք երկրում սոցիալական բնակարանաշինությանը մի նոր ու չտեսնված թափ հաղորդելու համար: Բայց ինչպես հայտնի է, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությանը երբեք էլ իրապես չի հուզել հասարակ ժողովրդի սոցիալական վիճակին վերաբերող հարցերն ու եթե ինչ-որ բան արել էլ են,ապա դա արել են բացառապես «պակազուխայի» համար: Այս դեպքում էլ գործ ունենք նմանատիպ մի երևույթի հետ, որը,սակայն, արվում է ընդամենը Փաշինյանի վարկանիշին հարված հասցնելու գաղտնի նպատակով. իբր չի տարբերում առաջնայինը երկրորդայինից, իսկ ահա ԲՀԿ-ական Գրիգորյանն այդ իմսատով անգերազանցելի աս է…   Norlur.am              
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.