Ֆրանսիայում նոր ահաբեկչություն է կանխվել

Ֆրանսիայում իրավապահները ձերբակալել են երկու երիտասարդի, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակման նախապատրաստման համար։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, գրում է РИА Новостиգործակալությունը։ Նախարարի խոսքով՝ ձերբակալվածները եղբայրներ են, ծնունդով Եգիպտոսից։ Դեռևս պարզ չէ, թե ինչ միջոցներով էին ծայրահեղականները ցանկանում իրականացնել ահաբեկչական ակտը․ ըստ նախնական վարկածի՝ նրանք դա ցանկացել են անել կա՛մ ուժեղ ազդեցություն ունեցող թույնի, կա՛մ պայթուցիկ սարքի միջոցով։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ֆրանսիայի Տրեբ քաղաքում ահաբեկիչը պատանդ էր վերցրել սուպերմարկետում գտնվող մարդկանց, հարձակման հետևանքով մահացել էր 4 մարդ, ևս 3-ը վիրավորվել էին։ Գրոհայինը ներկայացել էր որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ ու պահանջել ազատ արձակել 2015 թվականի փարիզյան ահաբեկչական հարձակումների մասնակից Սալահ Աբդեսլամին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.