«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն». Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» աջակիցների ակցիաների մասին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ մայիսի 18-ին, կրկին անդրադարձել է «Սասնա ծռերի» աջակիցների բողոքի ակցիաներին: Լրագրողների հետ զրույցում Արտակ Զեյնալյանը նշել է, որ բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները: «Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Սա բացառիկ հեղափոխոություն է աշխարհում, եւ յուրաքանչյուրս պատասխանատու է դրա համար: Եթե մեր մտքով ինչ որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին»,- ասել է նորանշանակ նախարարը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանում՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով՝ նշելով. «Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ  հիմքի վրա»: Դրանից հետո «Սասնա ծռերի» աջակիցները փացել են Արշակունյաց պողոտան, սակայն արգելափակված են պահում դատարանի շենքը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.