«Հրապարակ». Սփյուռքի նախարարությունում հասցրել են հիասթափվել երիտասարդ նախարարից

«Սփյուռքի նորանշանակ նախարար, 27-ամյա Մխիթար Հայրապետյանին, ով, ըստ լուրերի, քայլարշավի գաղափարի հեղինակն է, նախարարությունում մեծ ոգևորությամբ դիմավորեցին, քանի որ Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը հեշտ բան չէր։ Նա, ճիշտ է, ընդամենը մի քանի օր է աշխատել այս պաշտոնում, բայց նախարարությունում հասցրել են հիասթափվել։ Երեկ մենք նամակ ենք ստացել աշխատակազմից, որտեղ նորանշանակ նախարարին «վայ-խարար» են անվանել և գրել են․ «Նախարարի աշխատասենյակը վերածվել է արևելագիտականի բուֆետի, որտեղ ժամերով հավաքվում են նրա ուսանողական ընկերները և ժամանակ անցկացնում, իսկ այդ ժամանակ նախարարության աշխատակիցները ժամերով սպասում են ձերդ գերազանցության ընդունարանում, թե երբ կբարեհաճի ընդունել իրենց։ Իսկ ընդունելու դեպքում էլ նրանք ստիպված են նախարարության խնդիրները ներկայացնել անծանոթ մարդկանց՝ իր անթրաշ ընկերների մոտ, որն օրենքի կոպիտ խախտում է, քանի որ կարող է պարունակել ընդհուպ մինչև պետական գաղտնիք:
 Այս երիտասարդը չի հաստատում նախկինում մշակված ծրագրերը, իսկ իր խորհրդական-վարորդը դա բացատրում է նրանով, թե «նախկինում փող եք գողացել, նախարարը դրա դեմն է առնում»։ Եթե դա իրոք այդպես է, ինչո՞ւ չեն դիմում իրավապահներին: Իսկ ծրագրերը չհաստատելը շատ շուտով բերելու է նրան, որ սփյուռքյան կառույցները, որոնց հետ աշխատել ենք երկար տարիներ, այս խեղկատակների պատճառով հրաժարվելու են աշխատել մեզ հետ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.