Ստամբուլում ադրբեջանուհին փորձել է ծեծել իսրայելցի լրագրողներին

Գազայի դեպքերից հետո Ստամբուլում երկու իսրայելցի լրագրող է բռնության ենթարկվել, այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։ Հայտնի է, որ լրագրողներ Օդեդ Բինոն և Օհադ Հեմոն իսրայելական Hadashot TV News-ի աշխատակիցներ են, նրանք փորձել են ռեպորտաժ նկարահանել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում։ Լրագրողները փորձել են անցորդներից հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն Իսրայելի ու վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների մասին։ Այդ պահին նրանց վրա սկսել է բղավել անցորդներից ադրբեջանցի մի կին, որը հայտարարել է, թե Իսրայելը կոտորած է իրականացնում Գազայում։ «Պաղեստինում մարդ եք սպանում, մի հատ էլ գալիս այստեղ ռեպորտա՞ժ եք պատրաստում», - ասել է ադրբեջանցի կինը։ Աղբյուրը նշում է, որ կնոջ բղավոցներից հետո իսրայելցի լրագրողների շուրջ մարդկանց բազմություն է սկսել հավաքվել, ադրբեջանուհին ու ևս երկու հոգի հարվածել են իսրայելցի լրագրողների ուսերին։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Իրավապահները ստիպված են եղել բաժանմունք տանել հրմշտոցի մասնակիցներին։ Նշվում է, որ լրագրողների բողոքի հիման վրա ձերբակալվել է նաև ադրբեջանցի կինը։ Ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.