Բացահայտվել է առանձնակի դաժան սպանությունը. կասկածյալը 20-ամյա զինծառայող է

Երեկ՝ մայիսի 17-ին, օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: «Նրա դին նեխած և գլխի շրջանում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշված զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ է նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահներին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար Ռ. Խաչատրյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերը հավանաբար կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել է։ Նա հայտնել է, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով»,-գրում է SHAMSHYAN.com-ը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: http://www.tert.am/files/001/1/1/3/7/0866221001526624219696474.jpg?1526630525054 alt="" width="600" height="604" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.