Վարդան Հարությունյանը վերջին պահին սկանդալային նշանակում է արել. մաքսատան պետ է նշանակվել Բաբոն

Irakanum.am-ը գրում է. ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարական տվեց կառավարության նիստի ժամանակ, և նրա փոխարեն նշանակվեց Ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը: Սակայն մեզ հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ Վարդան Հարութունյանի վերջին շրջանի գործունեությունից: Այսպես, նա  հրաժարականից առաջ սկանդալային նշանակում է արել: Պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախկին պետ Բաբկեն Ղազարյանին, ում անունը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններում, նշանակել է Արարատյան մաքսատան պետի պաշտոնում: Բաբկեն Ղազարյանը համարվում է Մհեր Սեդրակյանի` Փոխմախի Մհերի մերձավոր շրջապատից, բացի այդ էլ մտերիմ հարաբերությունների պետ է ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.