Բակո Սահակյանը Մհեր Օհանյանին նշանակել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Թովմասյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ԱՀ Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Մհեր Օհանյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարեն Թովմասյանին նրա գործունեության համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.