Աղվան Հովսեփյանն ընդհատակվել է. գործերը խառն են

Չնայած երկրում փաստացի իրավիճակ է փոխվել, ու Սերժ Սարգյանի իշխանությունը տապալվել է՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով հանդերձ, սակայն հին դարաշրջանից  մնացած որոշ վայ դեմքեր, որոնք տարիներ ի վեր հասարակության «աչքի փուշն» են հանդիսացել, կարծես այնքան էլ չեն շտապում ընդունել սեփական թիմի շռնդալից պարտությունն ու աննկատ հեռանալ՝ սեփական դիմումի համաձայն. դիցուք Կոստանյանի ձայնի ինքնավստահ տոնայնությունն ու Արթուր Դավթյանի՝ սեփական հրաժարականի համար իրավական հիմքեր գտնել չկամենալը վկայում են այս ոլորտում հեղափոխական իշխանությանը սպասվող հավանական դժվարությունների մասին՝ հատկապես դատաիրավական համակարգում առկա կոռուպցիան արմատախիլ անելու իմաստով: Շատերը նկատած կլինեն, որ վեջին շրջանում մի տեսակ չափից դուրս լռակյաց է դարձել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Ճիշտ է՝ հանուն արդարության պետք է նկատել, որ համակարգի հին «գայլերից» մեկը երբեք էլ առանձնապես մարդամոտ  ու սրտաբաց չի եղել, սակայն հիմա կարծես որոշել է իսկապես ընդհատակվել՝ իջնելով ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը: Հարց է առաջանում՝ արդյոք ընդհատակվելը կարո՞ղ է ինչ-որ կերպ փրկել Աղվան Հովսեփյանին վերահաս աղետից՝ առնվազը պաշտոնանկությունից: Չէ՞ որ  սեփական աշխատանքային կենսսագրության  ընթացքում Հովսեփյանի գործադրած սկզբունքները որևիցե կերպ չեն կարող տեղավորվել նույն  Նիկոլ Փաշինյանի հանրահռչակած համամարդկային արժեքների համատեքստում. չմոռանանք՝ Քոչարյանի դարաշրջանում նա իշխանությունների ռեժիմի հիմնասյուներից մեկն էր, վիթխարի ունեցվածքի սեփականատեր,որ զերծ չէր նաև քաղաքական ամբիցիաներից: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էլ չնայած Հովսեփյանը մի տեսակ մղվել էր հետին պլան, սակայն դա մեկ օր անգամ նրան չի խանգարել անխոչընդոտ կերպով զբաղվել սեփական ունեցվածքի բազմապատկմամբ՝ շնորհիվ այն կոռուպցիոն մեխանիզմների հմուտ գործադրման, որոնց անգերազանցելի վարպետներից է Հովսեփյանը.  թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատած տարիներին ու թե՛ Քննչական կոմիտեում եղած ժամանակահատվածում Աղվան Հովսեփյանի արկածների մասին մամուլում բավական հաճախ է գրվել. աղմկահարույց քրեական պատմություններ, պետական գնումների համակարգի օգնությամբ «քյար արված» միլիոններ, կառավարության կողմից հովսեփյանին արված «դրամաշնորհներ» և այլն: Ցանկն, ինչպես հասկանալի է,բավական երկար է: Եվ ուրեմն՝ կոնկրետ ե՞րբ է պատրաստվում աշխարհի ամենաժողովրդական վարչապետը անցնել իր կարևորագույն պարտականությանը՝ երկիրը կոռուպցիոն տարրերից գործնաանորեն մաքրելուն: Ի՞նչ է սպասվում հովսեփյանատիպ տարրերին այս երկրում, և որքան ժամանակ է դեռևս Փաշինյանը հանդուժելու  երկիրը ներսից կրծող առնետների անարժան գոյությունը: Կարևոր է հասկանալ, որ ոչ ոք Փաշինյանին «վենդետաների» կոչ չի անում, այլ ընդամենը հասարակությունն ակնկալում է երկրում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի հաստատում, որը հնարավոր կարող է դառնալ միայն այդ մթնոլորտը տասնամյակներ շարունակ պղտորած դեմքերին պատասխանատվության կանչելուց հետո միայն կամ առնվազը «գահընկեց» անելու  շնորհիվ:   Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.