Մեսսի. Նույնիսկ վատ խաղով «Ռեալը» լավ արդյունքներ է ցույց տալիս

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին. ««Ռեալի» բոլոր խաղային օղակներում հանդես են գալիս աշխարհում լավագույնները, ինչպես մեզ մոտ: Մադրիդում կա բնորոշ ինչ-որ բան, որը չունի ոչ մի այլ ակումբ: Նույնիսկ վատ խաղով նրանք հիանալի արդյունքների են հասնում: Մենք պետք է որպես թիմ ավելի լավը դառնանք, որպեսզի հաղթենք բոլորին: Չեմպիոնների լիգայում մենք մոլորվել էինք: Հաշվի առնելով այն առավելությունը, որ ունեինք առաջին խաղից հետո, մենք պետք է դուրս գայինք կիսաեզրափակիչ»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է «Sport.es»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.