Ղրիմի կամուրջը չի հայտնվել Google-ի քարտեզներում

Ղրիմի կամուրջը, որի պաշտոնական բացումը մայիսի 15-ին արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս չի հայտնվել Google Maps քարտեզում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս փաստին ուշադրություն են դարձրել և մատնացույց արել համացանցի օգտատերերը: Նրանցից մեկը նշել է, որ կառույցի մասին մատնանշում հայտնվել է արդեն «Յանդեքս. Քարտեզ» ծառայությունում: Ոմանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Google Maps ծառայությունը նորակառույց կամրջով անցնող երթուղի չի նշում: Ղրիմի կամրջի հանդիսավոր բացումը կայացել է մայիսի 15-ին: Բացումն արել է Պուտինը՝ ԿամԱԶ մակնիշի մեքենայի ղեկին նստած՝ գլխավորելով 30 բեռնատարներից կազմված շարասյան երթը: Մայիսի 16-ից կամրջով մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների երթևեկությունն է սկսվել: 2018-ի աշնանը կմեկնարկի նաև բեռնատարների երթևեկությունը, իսկ 2019 թվականից՝ գնացքների:
http://www.tert.am/files/001/1/1/3/6/DdTp5khW4AAzFrk_1.jpg?1526480088397 alt="" width="600" height="1025" />
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.