Թաքնված ական՝ Նիկոլ Փաշինյանի տակ. Ծառուկյանը «քցո՞ւմ» է

Երբ պարզ դարձավ, որ «թավշյա հեղափոխությունն» այլևս կայացած իրողություն է, ու իշխանափոխության գործընթացն անշրջելի է դարձել, ինչպես շատերը կհիշեն, մասնավորապես՝ ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, շատերի համար անակնկալ կերպով, որոշում էին կայացրել միանալ Փաշինյանի շարժմանը: Իրենց համապատասխան կեցվածքը  որպես ժողովրդի նկատմամբ արված առատաձեռն քայլ ներկյացնելու հարցում հատկապես անզուգական էին գտնվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն, ովքեր, միանալով համազգային հանրահավաքին, շտապել էին հանդես գալ նախորդ իշխանություններին փնովող, երկրում վխտացող կոռուպցիայի ու այլ դատապարտելի երևույթների քարկոծմամբ՝ որպես այդ ամենի սկզնաղբյուր ու նախապատճառ հռչակելով իրենց երբեմնի տերերին՝ հանրապետականներին. ենթադրելի է, որ այդ ճանապարհով ցանկանում էին իրենց վրայից քերել այն պախարակելի պիտակը, որին խորհրդարանական ընտրություններից հետո արժանացրել էր նրանց հանրությունը: Փաշինյանն իրեն սատարող քաղաքական ուժերի համապատասխան քայլը դրականորեն ընդունեց, ու նույնիսկ ինչ-որ մի պահ խոսք էր գնում ազգային համաձայնության կառավաություն կազմելու մասին: Նրա այդ քայլն իսկապես ուներ քաղաքագիտական հիմնավորում, ու հատկապես ԲՀԿ-ի աջակցությունն այսպես թե այնպես  Նիկոլին պետք էր գալու՝ ԱԺ-ում խնդիրների չբախվելու համար: Մամուլում ուշագրավ տեղեկություններ են հայտնվել հեղափոխությանը հետևած որոշ անդրկուլիսյան պրոցեսների մասին: Մասնավորապես՝ Փաշինյանն, ըստ լուրերի, ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ ՀՅԴ-ին նոր կառավարության կազմում ընդգրկվելու համար առաջարկել է պաշտոնական կոալիցիա ձևավորել: Ըստ աղբյուրի` նաև ակնարկել է, որ դեմ չէր լինի հատկապես ԲՀԿ-ի հետ նաև կոալիցիայի միջոցով ընտրությունների գնալուն: Սակայն Գագիկ Ծառուկյանը կտրուկ մերժել է պաշտոնական կառավարական կոալիցիայի գաղափարը: Թե ինչով է պայմանավորված Ծառուկյանի նմանօրինակ կեցվածքը ժողովրդի թեկնածուի նկատմամբ, իրականում դժվար չէ կռահել. Ծառուկյանը չի ցանկանում պատասխանատվության տակ մտնել ու ստորագրել մի փաստաթղթի տակ, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ իր կողմից ներկայացվող քաղաքական ուժի համար: Նա նախընտրում է Փաշինյանի հետ լինել  այսպես ասած միայն ուրախության ընկեր՝այն էլ «անշառ» իրավիճակներում, բայց ոչ երբեք նրա հետ հավասար կիսել պատասխանատվություն՝ իր այդ կեցվածխքով փաստի առաջ կանգնեցնելով վարչապետին: Այս պարագայում հարց է ծագում՝ եթե վճռորոշ պահին «Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է պաշտոնական հարաբերությունների մեջ մտնել Փաշինյանի հետ ու ստորագրել նրա հետ հավասար պատասխանատվության տակ հայտնվելու մասին հուշագիրն, ապա ինչպե՞ս կարելի է պարզել՝ որքանո՞վ է նա իր մղումներում ի սկզբանե անկեղծ գտնվել «թավշյա հեղափոխության» ու դրա հետևում կանգհնած ժողովրդի  հետ, և կամ նման խուսափողական կեղվածքով Ծառուկյանը միտումնավոր չի՞ թուլացնում Փաշինյանի ժամանակավոր կառավարության քաղաքական հենքը, թե՞ պարզապես վստահ չէ, որ ԲՀԿ-ական կադրերը կարող են  իրավիճակից պատվով դուրս գալ ու չխայտառակել շեֆի «անբիծ» համբավը: Երբ պարզ դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքը միանում է Նիկոլի շարժմանը, կար մտավախություն, որ դա իրականում արվում է ոչ թե պարզապես ժամանակային տենդենցներից հետ չմնալու համար, այլ կոնկրետ նպատակով՝ Նիկոլ Փաշինյանին մեջքից հարվածելու: Վերջիվերջո շատ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ  Հայաստանի գլխավոր օլիգարխներից մեկի անձնական շահերից չէ,որ կարող է բխել երկրում արդարության մթնոլորտի հաստատումը,քանի որ այդ պարագայում Ծառուկյանը ստիպված է լինելու ուզած-չուզած ասենք պարբերաբար բավարարել զորօրինակ նրա ընտանիքին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատավորների արդարացի պահանջներն, ովքեր, ի դեպ, օրերս գործադուլ էին հայտարարել՝ ինչ-որ կերպ լսելի դարձնելու իրենց ձայնը: Բա դա Ծառուկյանին պե՞տք է… Ընդհանուր ճակատով հանդես գալուց խուսափելն ու կարևորագույն պահին Փաշինյանի ձեռքն օդում թողնելը կարո՞ղ է Ծառուկյանին վերապահված առաքելության իրականացման սկիզբը դառնալ, թե՞ ոչ՝ ահա այս պահի,թերևս, ամենագլխավոր հարցը…   Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.