Պատերազմը պատերազմ է հրահրում. Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրմամբ պայմանավորված, մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում «բռնության ալիքի» բարձրացմամբ՝ ընդգծելով, որ այն երբեք խաղաղության չի բերում: «Ես շատ հիասթափված եմ և մտահոգ՝ կապված Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում տիրող լարվածության հետ, որն անընդհատ մեզ հեռացնում է խաղաղության, երկխոսության և բանակցությունների ուղուց»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ելույթի ժամանակ: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Գազայի հատվածում վերսկսվել են երկուշաբթի Իսրայելի պետականության 70-ամյա հոբելյանի առթիվ, որը համընկել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հետ: Իսրայելցի զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով, վերջին տվյալների համաձայն՝ 61 պաղեստինցի է զոհվել:
 Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել: «Իմ խորին ցավն եմ հայտնում զոհերի և վիրավորների համար և աղոթում եմ տառապողների համար: Կրկնում եմ, որ բռնության կիրառումը երբեք չի բերում խաղաղության: Պատերազմը պատերազմ է հրահրում, բռնությունը՝ բռնություն: Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին վերականգնել իրենց պարտականությունները, որպեսզի հաղթանակ տանի երկխոսությունը, արդարությունն ու խաղաղությունը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.