Ոստիկանությունում գործնական պարապմունք է տեղի ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

Մայիսի 16-ին ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական որակների բարելավման խնդիրներին: Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարևորեց տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը: Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին: https://youtu.be/_5217I9B09c
http://www.tert.am/files/001/1/1/3/6/1605Osipyan.nist_03.jpg?1526483009795 alt="" width="600" height="400" /> http://www.tert.am/files/001/1/1/3/6/1605Osipyan.nist_04.jpg?1526483018628 alt="" width="600" height="400" />
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.