Դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն էժանացել է շուրջ 7 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 483.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.73 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 571.11 դրամ (նվազել է 6.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.77 դրամ (նվազել է 4.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.74 դրամ (նվազել է 0.09 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 255.27 դրամ, ոսկի՝ 20,144.36 դրամ, պլատին՝ 14,015.5 դրամ։ Մայիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.