Զիդանը «Մարսելին» հաղթանակ է մաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակչի` «Աթլետիկոյի» և «Մարսելի» միջև կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով: Ֆրանսիացի մասնագետը, նշենք, երկար տարիներ է` աջակցում է «Մարսելին». «Հուսով եմ` «Մարսելին» կհաջողվի իրեն լավ դրսևորել եզրափակչում, չէ՞ որ ես միշտ եղել եմ նրանց երկրպագուն: Փոքր տարիքում ես այցելում էի նրանց խաղերին, եզրափակչում նրանց ամենալավն եմ մաղթում: Քաղաքի և ակումբի, ինչպես նաև ֆուտբոլիստների համար սա անհավանական նվաճում է: Մարսելը ֆուտբոլային քաղաք է, որին անհրաժեշտ են այսպիսի խաղեր և էմոցիաներ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք` Եվրոպա լիգայի եզրափակիչ «Մարսել»-«Աթլետիկո» հանդիպումը կկայանա այսօր` մայիսի 16-ին, Լիոնում: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:
45-ին է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.