/// Վարչապետը ՏՏ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՏՏ ոլորտը կդառնա տնտեսությունն առաջ մղող ուժերից

Վարչապետը ՏՏ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՏՏ ոլորտը կդառնա տնտեսությունն առաջ մղող ուժերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի  (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի  բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից և համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:
 Նիկոլ Փաշինյանը և Իվոն Չուն պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները: Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ և ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ուղղությամբ:

Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-05-16T18:07:09+00:00 Մայիսի 16 18:07|Կառավարություն|0 Comments
//
//