Գագուկ Հարությունյանն անհանգիստ է. նա ինչ-որ բա՞ն է կանխազգում

Շատերը նկատած կլինեն, որ պայմնավորված հայաստանյան ներքաղաքական իրավիճակով, նախկին քաղաքական իշխանությունների թիմին պատկանող, բայց դեռևս իրենց պաշտոնները պահպանող պաշտոնյաներն առնվազն իրենց հրապարակային ելույթներում մի տեսակ ուրիշ տպավորություն են սկսել թողնել շրջապատի վրա՝ իրենք իրենց ջանալով մատուցել որպես օրենքի տառին ու ոգուն հավատարիմ, ժողովրդի ծառա չինովնիկներ: Մայիսի 15-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամները հանդիպում էին ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական ու վարչական պալատների դատավորների հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններին հլու-հնազանդ ծառայած Գագիկ Հարությունյանն, ով, ինչպես հայտնի է, վեջերս է նշանակվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում՝ մինչ այդ տասնամյակներ ի վեր հանդիսանալով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, իր ելույթում հատուկ կերպով կանգ է առել  տարբեր աստիճանի դատարաններում դատարանի անկախության, անկողմնակալության, խելամիտ ժամկետներում գործի քննության, արդարադատության իրականացման հանդեպ վստահության և մի շարք այլ մտահոգիչ հարցերի վրա: Իհարկե, միգուցե ոմանց կարող է թվալ, թե այս ամենում արտառոց ոչինչ չկա, և առավել ևս քաղաքական կոնտեքստ Հարությունյանի կողմից արված շեշտադրումներում չի կարող լինել, սակայն ակնհայտ է, որ երկրում ստեղծված նուրբ իրավիճակի պայմաններում, երբ թթվածինն անգամ քաղաքականությամբ է հագեցած, Հարությունյանի շեշտադրումները կարող են դիտարկվել նաև քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ սրան գրեթե զուգահեռ դատական իշխանության անձեռնմխելի անկախության մասին էր խոսել նաև ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանն, ով որպես իր պաշտոնում մնալու հիմնական պատճառ ու երաշխիք համարել էլ դատական ու գործադիր իշխանությունների առանձին հանդես գալն ու միմյանցից սահմանադրորեն անջատ լինելը: Եվ ահա Գագիկ Հարոթյունյանն, ով Դավթյանի նմանությամբ հասարակության շրջանում ոչ այնքան հաճելի ասոցյացիաներ է առաջ բերում՝ նույնականացվելով «հովանավորչություն» կոչվող երևույթի հետ, ևս խոսում է դատական մարմինների անկախության մասին՝ այն իբր համարելով դրանց արդյունավետ գործունեության հիմք: Հարց է առաջանում՝ Հագիկ Հարությունյանը դա շեշտում է բացառապես ելնելով հայաստանյան դատական համակարգի ճակատագրի հանդեպ ունեցած իր մտահոգություններից, թե՞ սեփական ապագայի մասին մտահոգվելով. հիմա դատական համակարգում գերպատասխանատու ու բարձր պաշտոններ զբաղեցնողների անձնական շահերից է բխում գործադիր ու դատական իշխանությունների միջև գոյություն ունեցող անջրպետը, քանի որ այն նրանց թույլ է տալիս անձեռնմխելի զգալ՝ անկախ նրանից, թե ասենք Նիկոլ Փաշինյանն անձամբ ինչ կարծիք կարող է  ունենալ իրենց մասին: Իբր իրենք անկախ են, ու ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չի կարող ազդել նրանց  վրա, ու որքան ուզենան կարող են պաշտոնավարել՝ թեկուզ  հազար վարչապետ փոխվի, ու հազար հեղափոխություն լինի երկրում: Իհարկե, մի կողմից լավ է, որ Գագիկ Հրարությունյանն կարևորում է դատական իշխանությունների անկախ լինելու հանգամանքն ու փորձում հենց դա դնել դատարանների չեղած անաչառության հիմքում, սակայն  ակնհայտ է, որ նույնիսկ այս «փաստարկը» կարող է ինչ-որ պահից սկսած այլևս չփրկել Հարությունյանին պաշտոնանկ լինելու սպառնալիքից: Ի՞նչ է, մինչ այս պահը դատական իշխանություններն ու գործադիրը միմյանցից անկախ չէի՞ն: Իհարկե, անկախ էին: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում դատարաններին՝ չդառնալու կոռուպցիայի ու կաշառակերության հիմնասյուները Հայաստանում… Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.