Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել. փորձագետ

Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերլուծաբան Արա Պապյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում տիրող իրավիճակը ցույց է տալիս հայերի հանդեպ անհանդուրժողականությունը: Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց,  որ ԼՂՀ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության հարցը վիճելի է, քանի որ այդ ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանակներում ճանաչման մասին կլինի, ինչը օրակարգում տարածքների խնդիր կմտցնի: «Անկախության գաղափարը գերագնահատված է: Անկախ պետությունների վրա էլ են հարձակվում», - կարծում է Պապյանը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ բանակցային սեղանին Արցախի վերադարձի մասին խոսելը չափազանցություն է նշանակում: «Չէ որ այնտեղ երկու համայնք կար: Հայկականը՝ ի դեմս ընտրված իշխանությունների: Եթե մենք պնդում ենք Արցախի մասնակցության մասին, ապա Ադրբեջանը պնդելու է ադրբեջանական համայնքի մասնակցության մասին: Սա մեզ համար ձեռնտու չէ: Դա նշանակում է փոքրացնել իշխանությունների դերը: Չնայած Արցախը դե յուրե եւ դե ֆակտո Հայաստանի մասն է», - նշեց Պապյանը: Փորձագետն ասաց, որ  Հայաստանը միշտ եղել է հակամարտության եւ բանակցությունների կողմ: «Ձեւացնել, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ, նշանակում է խորամանկություն անել», - ասաց Պապյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ստորագրությունը գտնվում է զինադադարի համաձայնագրի տակ, ինչպես նաեւ  Հայաստանի դեմ Չիրագովների գործով ՄԻԵԴ-ի որոշումը կա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.