Բաժին : Պատահարներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. երկու մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:40-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում բախվել են ГАЗ 2410 մակնիշի 65 ՍԼ 820 համարանիշի, Mercedes C 180 մակնիշի 34 TT 517 համարանիշի և Mercedes մակնիշի 35 RՏ 640 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: