Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Պուտինին. ի՞նչ ակնկալել այսուհետ

Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումն, անկասկած, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո  ամենաուշագրավ իրադարձությունը պետք է  համարել: Ընդ որում՝ այդ հանգամանքը պայմանավորված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների ներկա բնույթով, այլև հատկապես այն կարգավիճակով, որի կրողն է այժմ հանդիսանում Հայաստանի նոր վարչապետը. լեգիտիմության այն աստիճանի մասին,որն այսօր ունի Փաշինյանն, աշխարհում այսօր շատ քիչ ղեկավարներ կարող են նույնիսկ երազել: Կազդի՞, արդյոք, Փաշինյանի «ժողովրդական վարչապետ» լինելու հանգամանքը հայ ռուսական հարաբերությունների որակի վրա, առայժմ,թերևս, դժվար է ասել, քանի որ Ռուսաստանի պարագայում, հակառակ Արևմուտքի, նմանօրինակ հարցերն, ինչպես հայտնի է, այնքան էլ էական նշանակություն չեն ունենում քաղաքական օրակարգ ձևավորելիս, բայց այն, որ ՌԴ համար նույնպես հաճելի իրողություն կարող է դիտարկվել Փաշինյանի՝ միջազգային հանրության աչքին ունեցած լեգիտիմությունը, անկասկած է. ՌԴ-ն հնարավորություն է  ձեռք բերում  ավելի համարձակ ու հողի վրա  ավելի ամուր կանգնած Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալու՝ հույսով՝ այդ հանգաանքը ծառայեցնելու նախևառաջ սեփական շահերին: Չնայած կա կարծիք, որ Մոսկվան շահագրգռված չի կարող լինել Հայաստանի՝ լեգիտիմ ղեկավար ունենալու հանգամանքով, սակայն գրեթե անկասկած է, որ ՌԴ-ում բոլորն էլ հասկանում են՝ այդ կապիտալը,պայմանավորված մի շարք օբյեկտիվ իրողություններով, Հայաստանը չի կարող ի վնաս ռուսական շահերի բանեցնել, ինչը, թերևս, հաստատվում է Փաշինյան-Պուտին առանձնազրույցի ընթացքում Փաշինյանի հնչեցրած խոսքերի շնորհիվ: Ի՞նչ ուղերձ է հղել Երևանը Մոսկվային և հակառակը՝ առնվազը դատելով երկու երկրների ղեկավարների՝ ԶԼՄ-ների ներկայությամբ միմյանց հասցեին արված հաճոյախոսությունների  բնույթից: Պետք է ասել, որ չնայած  այդ երկխոսության կարճատևությանը, դրանում բավական ուշագրավ հատվածներ կան. երկու երկրների ղեկավարների՝ միմյանց հասցեին արված որոշ ռեպլիկներ իսկապես կարող են խորքային բնույթ կրել: Ի՞նչ է հասկացվում, մասնավորապես, Պուտնի խոսքերից՝ ուղղված Փաշինյանին: ՌԴ ղեկավարն, ըստ էության, պատրաստակամություն է հայտնում հետայսու ևս հանդես գալ ՀՀ թիվ մեկ դաշնակցի դերում՝ պայմանով, որ Հայաստանի նոր ղեկավարությունն էլ իր հերթին կտրուկ քայլերի չի դիմի ու հավատարիմ կմնա իր նախորդի՝ ՌԴ նկատմամբ որդեգրած կառուցողական քաղաքականությունից: «Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին: Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում՝ սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման»,- նշել է Վլադիմիր Պուտինն՝ այսպիսով, ըստ էության, գծելով համագործակցության այն շրջանակը, որի ծիրից ներս Մոսկվան հետայսու ևս պատրաստ է լինելու ընդհանուր ճանապարհ անցնել Երևանի հետ: Պուտիի խոսքում դժվար չէ նկատել այն ակնկալիքը, որ սահմանում է ՌԴ հայստանի նկատմամբ: Կասկած չկա, որ միջազգային կառույցների մասին ակնարկով Պուտինն իրականում Փաշինյանին հասկացնում է կատարած աշխարահաքաղաքական ընտրության մեջ Հայստանի հաստատակամության կարևորությունը. հենց դա է ընկած հայ-ռուսական դաշնակցային հարաբերոթյունների հիմքում՝ դրանց թե՛ տնեսական, թե՛ ռազմաքաղաքական բաղադրիչների կիզկետում: Այսպիսով՝ մոսկվան ցանկանում է  տեսնել իրեն մինչև վերջ հավատարիմ Հայաստան: Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ փաշինյանը: Փաշինյանն, ըստ էության, իր համաձայնությունն  է տալիս Պուտինի առաջարկին, սակայն միաժամանակ ակնարկում որոշ հարցերի մասին, որոնք դեռևս պետք է քննարկման առարկա դառնան բանակցություններում: «Կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչը քննարկման ենթակա չէ, դա վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուս, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդելու մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմաադրյունաբերական համալիրը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյաննը՝ բարձր գնահատելով ներհայաստանյան վերջին անցուդարձերի նկատմամբ Մոսկվայի որդեգրած չեզոք դիրքորոշումը: Այսպիսով՝ Փաշինանն իր հերթին, ըստ էության, սահմանում է Ռուսաստանին Հայաստանի հավատարմության գինը: Դրանք են՝ մի կողմից՝ ՀՀ ներքին գործընթացների նկատմամբ Մոսկվայի չեզոքության պահպանումն ու դրանով Հայաստանի սուվերենության երաշխավորումը, մյուս կողմից՝ ՀՀ անվտանգության նկատմամբ ավելի  նրբանկատ գտնվելը. ակնարկելով ռուսական ռազմաադրյունավերության հաջողությունների մասին՝ Փաշինյանն այդպիսով, ըստ էության, ակնարկում է  Անդրկովկասում Մոսկվայի կողմից վարվող ռազմաքաղաքական գծի հարցում Երևանի գերզգայունության մասին (խոսքը նախևառաջ Բաքվին զենք վաճառելու մասին է): Այսպիսով՝ հստակ կարելի է ասել, որ Փաշինյանի՝ Պուտինի հետ ունեցած երկխոսությունը ոչ թե անողնաշար հպատակի զրույց է սեփական տիրոջ հետ, այլ երկու սուվերեն պետությունների առաջնորդների երկխոսություն՝ հիմնված փոխադարձ շահերի ու հետարքրությունների վրա: Թե ինչ արդյունք կունենա հայ-ռուսական հարաբերությունների այս նոր բնույթը հատկապես արցախյան խնդրի կարգավորման հարցում, իրականում դժվար չէ կռահել: Գրեթե անկասկած է, որ Մոսկվայում, այնուամենայնիվ, համապատասխան հետևություններ կարվեն, ու դիցուք Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում Կրեմլն առավել մեծ խոհեմություն հակված կլինի ցուցաբերել՝ խնդիր, որը վերջին տարիներին էապես մթագնել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ու որի լուծումը, սակայն, կարող է նոր հորիզոններ բացել հայ-ռուսական հարաբերություններում:   Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.