/// Հայտնի է ՀՀ կառավարության ամբողջական կազմը. Նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին

Հայտնի է ՀՀ կառավարության ամբողջական կազմը. Նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝  Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

Նախագահի հրամանագրով՝ Արտաքին գործերի նախարար է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:

Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է հրամանագրում

Արմեն Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրվ Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,-ասված է հրամանագրում:

ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»,-ասված է նախագահի համապատասխան հրամանագրում:

Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հար­ցերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:

ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում:

Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար»,-ասված է հրամանագրում:

Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել մշակույթի նախարար»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-ասված է հրամանագրում:

Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար»,-ասված է հրամանագրում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար»,-ասված է հրամանագրում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-05-12T21:24:10+00:00 Մայիսի 12 21:24|Պաշտոնական|0 Comments

Leave A Comment