Բոլորին կոչ եմ անում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն. ՀՀ Նախագահ

Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ ողջախոհության կոչ անելով: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.