Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը: Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, 93-ամյա շանսոնյեի ինքնազգացողությունը վատացել է համերգի փորձի ժամանակ: Երգչի համար շտապ օգնություն է կանչվել, որից հետո այսօր «Օկտյաբրսկի» համերգասրահում նախատեսված համերգը հետաձգվել է մեկնարկից մեկ ժամ առաջ: Ինչպես հաղորդում են աշխարհահռչակ շանսոնյեի ներկայացուցիչները,  ներկա պահին բժիշկները հետազոտում են Ազնավուրին: Ինչպես հաղորդվում է համերգասրահի կայքում, համերգը, ելնելով Ազնավուրի առողջական վիճակից, տեղափոխվել է 2019 թվականի ապրիլի 9-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.