Իսպանիայում կոկաինի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել

Իսպանիայում ոստիկանությունը շուրջ 9 տոննա կոկաին է հայտնաբերել Կոլումբիայից ներկրված բանանի արկղերում: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Իսպանիայի ՆԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունը, առգրավված թմրանյութը ռեկորդային խմբաքանակ է Եվրոպայի համար: Այն հայտնաբերվել է մեկ բեռնատարից: Թմրանյութը հայտնաբերվել է բանակի 1080 արկղի մեջ, որն իսպանական Ալխեսիրաս նավահանգիստ է հասցրել կոլումբիական նավը: Առգրավված կոկաինի ընդհանուր քաշը կազմում է 8.47 տոննա: Թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել, որոնցից 4-ը՝ Իսպանիայում, 2-ը՝ Ֆրանսիայում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.