Nokia-ն սկսում է նորագույն շարքի X6 սմարթֆոնի թողարկումը

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որի համաձայն՝ Nokia-ն X-դասի նոր սմարթֆոնների արտադրություն է սկսում Չինաստանում: Ինչպես հաղորդում է Tech Radar-ը, նորագույն հեռախոսը ստանալու է Nokia X6 անվանումը: Գաջեթի տեսքը ցուցադրող առաջին լուսանկարը հրապարակվել է չինական կայքերում: Ինչպես աղբյուրը նշում է, նորագույն գաջեթը արտաքինով բավականին նման է Apple-ի iPhone X մոդելին: Այն ներկայանում է 5.8 դյույմ անկյունագծով էկրանով, Carl ZEISS կրկնակի տեսախցիկով և մատնահետքերի սկաներով: Որոշ հաղորդումների համաձայն՝ այս շարքի բազային մոդելը կարող է համալրվել Snapdragon 636 պրոցեսորով և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.