Հրավիրում եմ ձեզ խոսելու տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելու վերաբերյալ. Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել հանրապետական պատգամավորներին

ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելինե՛րս, Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա: Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ: Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:
Հարգանքով, Սերժ Սարգսյան»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.