Սպանության փորձ է տեղի ունեցել Չարենցավանում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: 2018թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի «հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի մի բնակիչ՝ ծնված 1995թ.: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք: Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը բժշկական կենտրոն է տեղափոխվել է Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ՀԷԿ-ի բարձր լարման ենթակայանի հարակից հատվածում գտնվող Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքից:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հատվածում հայտնաբերվել և առգրավվել է երեք հատ պարկուճ:  Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս  Չարենցավանի բնակիչ է՝ ծնված 1977թ.: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-դատահետքաբանական-դատաքիմիական համալիր փորձաքննություններ:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.