ՀՀ կառավարությունը խմբագրել է Կարեն Կարապետյանի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպման հաղորդագրությունը

ՀՀ կառավարությունը խմբագրել է Կարեն Կարապետյանի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպման հաղորդագրությունը: Նոր խմբագրությամբ հաղորդագրությունն ունի հետեւյալ տեսքը. «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը կարեւորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը եւ շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»: Հաղորդագրությունից հանվել են Ռիչարդ Միլսի խոսքերը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.