Հրդեհ Մահարու փողոցի տներից մեկի տանիքում. ծխախեղդ է եղել 40 թռչուն

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ այրվում է թիվ 125 տան տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել են տանիքի ծածկը և կառուցատարրերը (25 քմ): Հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել 40 թռչնազգի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.