Պահանջում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը. Երեւանի ավանագու «Ելք» խմբակցություն

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։ Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.