Twitter-ը ԵՄ-ի նոր կանոնադրության ֆոնին թարմացրել է գաղտնիության քաղաքականության պայմանները

Twitter-ը թարմացրել է ծառայությունների տրամադրման եւ գաղտնիության քաղաքականության պայմանները ԵՄ-ի անձնական տվյալների պաշտպանության կանոնադրության ուժի մեջ մտնելուց առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ծառայության կայքին: «Մենք կարծում ենք, որ դուք պետք է միշտ տեղյակ լինեք, թե ձեր որ տվյալներն ենք մենք հավաքում եւ ինչպես ենք դրանք օգտագործում, ինչպես նաեւ մեր տնօրինման տակ ունենանք ձեր տվյալների հավաքման եւ օգտագործման գործուն միջոցներ: Հաջորդ ամսին ԵՄ-ի անձնական տվյալների պաշտպանության կանոնադրության ուժի մեջ մտնելուց առաջ մենք  թարմացրել ենք ծառայությունների տրամադրման եւ գաղտնիության քաղաքականության պայմանները», —  հաղորդում է ծառայությունը: Մայիսի վերջին ուժի մեջ է մտնում ԵՄ-ի անձնական տվյալների պաշտպանության կանոնադրությունը (General Data Privacy Regulations): Նոր կանոնադրությունը ընկերություններին պարտավորեցնում է սպառողի համար անձնական տվյալների պաշտպանության կարգավորումներ որոշել: Մասնավորապես օգտատերերը իրավունք կունենան ամբողջությամբ հեռացնելու անձնական տեղեկատվությունը, իսկ 16 տարեկանից ցածր օգտատերերի անձնական տվյալների օգտագործման համար ծնողների կամ խնամակալների թույլտվությունը կպահանջվի: Կանոնադրության պահանջների խախտման դեպքում ընկերությունները , կախված խախտման լրջությունից, կարող են 20 մլն եվրո կամ տարեկան շրջանառության մինչեւ 4 տոկոսի չափով տուգանվել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.