Ցուցարարները հասան Շենգավիթ վարչական շրջան (ուղիղ)

https://youtu.be/zMcnfJvu9aA Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել են Շենգավիթ վարչական շրջան: Նրանք վանկարկում են «Մերժիր Սերժի Կարենին», «Նիկոլ վարչապետ», «դասադուլ»: Երթը մեկնարկել էր Հանրապետության հրապարակից, անցել Երեւանի կենտրոնով եւ Էրեբունի վարչական շրջանով։ Բողոքի լայնածավալ ցույցեր են Երեւանի տարբեր փողոցներում, հանրապետության տարբեր վայրերում։ Ցուցարարների մի խումբ էլ փակել է «Դամլա գարդեն մոլի» ճանապարհը։ Այս պահին հանրահավաք է ընթանում Վանաձորի հրապարակուՄ։ Նշենք, որ այսօր հայտարարությամբ շարժմանն են միացել «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իսկ ԲՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ արել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.