Կարեն Կարապետյանը ունի լեգիտիմ իշխանություն

Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մեծ խանդավառությամբ ընդունեց Կարեն Կարապետյանի վերադարձն ու վարչապետ նշանակվելը՝ նրա հետ կապելով հաճախ նաև անհավանական թվացող հույսեր: Արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշն այնքան բաձր էր , որ հենց նրան վստահվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդել ՀՀԿ քարոզարշավը և խորհրդարանական քարոզարշավի ժամանակ շատ քաղաքացիներ հնչեցնում էին տեսակետ,որ իրենք իրենց ձայնը ՀՀԿ-ին են տալիս Կարեն Կարապետյանի խաթր: Նախորդ ընտրություններին շատ-շատերը ընտրեցին ՀՀԿ-ին միայն այն բանի համար, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ : Կարեն Կարապետյանն էլ իր հերթին թե՛ մինչ խորհրդարանական ընտրությունները, թե՛ ընտրություններից հետո կայացնում էր որոշումներ և կատարում քայլեր, որպեսզի հուսախաբ չաներ իրեն ընտրող քաղաքացիներին, և հենց այդ որոշումների և քայլերի արդյունքում Կարեն Կարապետյանին հաջողվեց ապահովել մեր օրերի համար աննախադեպ տնտեսական աճ՝ 7,5 տոկոսանոց , նոր ներդրումներ բերել Հայաստան,ակտիվացնել Հայաստանից արտահանումն ու ներկրումը, կատաղի պայքար ծավալել կոռուպցիոն ռիսկերի և կաշառակերության դեմ , ապաքաղաքականացնել վարչապետի պաշտոնը և հավասար աչքով նայել գործարարներին (ՊԵԿ-ը Վարդան Հարությունյանի գլխավորությամբ սկսեց ստուգումներ կատարել և հարկային հավասար դաշտ բերել նաև հանրապետական գործարարների բիզնեսները, ինչպես նաև էականորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը հարկային և մաքսային համակարգում), քանդել ուռճացված պետական համակարգը, որտեղ հիմնականում աշխատում էին հանրապետականները կամ նրանց բարեկամները …. Փաստն այն է, որ Կարեն Կարապետյանը ժողովրդին խոստացած տնտեսական ակտիվությունն ու աճը ապահովել է , որը շարունակվում է նաև այս տարի և ընթացիկ տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում արդեն գրանցվել է ավելի քան 10 տոկոսանոց տնտեսական աճ: Եվ ահա Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից արժանապատիվ հեռանալուց հետո Հանրապետականն ունի բոլոր իրավական և բարոյական հիմքերը ժողովրդի մեծամասնության կողմից հարգված և քվե ստացած Կարեն Կարապետյանին վերադարձնելու վարչապետի պաշտոնը : Կարեն Կարապտյանի վարչապետությունը լինելու է լեգիտիմ և եթե առաջիկա օրերին տեղի ունենալիք քվեարկության ժամանակ ՀՀԿ-ի խորհրդարանական ֆրակցիան և նրա գործընկեր ՀՅԴ-ն վստահության քվե տան Կարեն Կարապետյանին և ընտրեն վարչապետ սա լինելու է նաև Հայաստանի քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը : Իսկ թե ինչու հանրապետականներն ու Կարեն Կարապետյանը ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին առաջարկեցին լինել վարչապետ դա ՀՀԿ-ի ներքին խնդիրն էր , որն այլևս ակտուալ հարց չէ, քանզի Սերժ Սարգսյանը, տեղիք տալով Նիկոլի շանտաժներին, հեռացավ վարչապետի պաշտոնից՝ ապրիլի 24-ի նվիրական օրը մեր պետականությունը չխայտառակելու և մեր քաղաքացիների արյունը չթափելու տեսլականով մտահոգված : Երբ վաղը Նիկոլ Փաշինյանը նստի Կարեն Կարապետյանի հետ երկխոսության սեղանին, նա պետք է իր մեջ քաղաքական կամք գտնի ոչ թե ուլտիմատումների և շանտաժի լեզվով խոսելու, այլ իսկապես երկխոսելու, քաջ գիտակցելով, որ նստած է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից քվե ստացած, տնտեսական ռեալ բարեփոխումներ կատարած և տնտեսական աճ ապահովված գործչի դիմաց :
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.