Թեյի սխալ օգտագործումը կարող է վնասել

Նույնիսկ ամենաօգտակար թեյի տեսակները կարող են վնասակար լինել, եթե սխալ խմեք այն։ Ինչպե՞ս ճիշտ խմել թեյը
• Չի կարելի թեյը խմել շատ տաք վիճակում Տաք թեյը վնասում է կոկորդի լորձաթաղանթը, կերակրափողը և ստամոքսը։ Հնարավոր է՝ ստամոքսաղիքային տրակտի պաթոլոգիա զարգանա։ • Թեյը մեղրով չի կարելի խմել Սա բավական հայտնի փաստ է։ Մեղրը չի կարելի ավելացնել տաք ըմպելիքներին, այսպես մեղրը ոչ միայն կորցնում է օգտակար հատկանիշները, այլև՝ վտանգավոր է դառնում առողջությանը։ Մեղրի բաղադրության մեջ մտնող ֆրուկտոզան տաքանալիս թթվում է, իսկ դա կարող է աղիքների և ստամոքսի խոցի առաջացման պատճառ դառնալ: • Կաթով թեյը պակաս օգտակար է, քան առանց կաթի Կաթը պակասեցնում է թեյի բաղադրության մեջ մտնող կատեխինների քանակը։ Հենց կատեխիններն են համարվում քաղցկեղային բջիջների դեմ պայքարի արդյունավետ միջոց։ • Թեյի մեջ կիտրոն մի գցեք Սա ոչ մի օգուտ չի տալիս, որոշ դեպքերում կարող է նաև վնասել։ Օրինակ, մարսողության հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում կիտրոնով թեյ խմել։ Միայն ճիշտ խմելու դեպքում թեյը կարող է իրապես օգտակար լինել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.