72-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել. կանխել են ոստիկաններն ու ՌՈ աշխատակիցը

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր ինքնասպանության փորձ է տեղի ունեցել: Մի քաղաքացի փորձել է կյանքին վերջ տալ՝ իրեն նետելով Կիեւյան կամրջից: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: Կառույցից հայտնեցին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները այսօր առավոտյան, ժամը՝ 10:45-ի սահմաններում նկատել են, որ մի քաղաքացի փորձում է իրեն նետել Կիեւյան կամրջից: Ոստիկանները կանխել են դեպքը: Նրանց օգնել է այդ պահին տարածքով անցնող քաղաքացիներից մեկը: Ինքնասպանության փորձ կատարող 72 տարեկան է եղել:  Վերջինս հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով է որոշել նման քայլի դիմել: Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքացու ինքնասպանությունը կանխողը Աբովյանի Ռազմական ոստիկանության քրեական  հետախուզության բաժանմունքի պետ, մայոր Իգիթ Հակոբյանն է եղել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.