Տավուշում հայտնաբերվել է սունկ հավաքելու գնացած և անհետ կորած քաղաքացու դին

Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 1971 թ. ծնված Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ սունկ հավաքելու և չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 13.30-ին, «Սևքարի» անտառտնտեսության «Տխլուտ թալա» կոչվող տարածքում հայտնաբերվել է Է. Դարբինյանի դիակը՝ առանց բռնության հետքերի և արտաքին վնասվածքների: Ըստ դատաբժշկի նախնական հայտարարության՝ մահը վրա է հասել սրտի կաթվածից: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.