Լեռնագոգ գյուղում ական է հայտնաբերվել

Ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.