Պակիստանը մտադիր է ռուսական Т-90 տանկեր ձեռք բերել

Պակիստանի իշխանությունները հետաքրքրված են ռուսական Т-90 տանկեր ձեռք բերելու մասին երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Խուրամ Դաստգիր Խանը: «Մենք շահագրգռված ենք T-90 տանկեր ձեռք բերելու հարցում և դա մեկանգամյա գնում չի լինի», - ասել է պակիստանցի նախարարը: Ավելի վաղ Իսլամաբադը հայտարարել էր, որ մտադիր է հարստացնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մոսկվայի հետ և ռուսական սպառազինման տարատեսակ համակարգեր է ուսումնասիրում նոր գնումներ կատարելու համար: Պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Պակիստանի և ՌԴ-ի միջև ստորագրվել է 2014-ի նոյեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Իսլամաբադ կատարած այցի ժամանակ: Ներկա պահին Մոսկվան պակիստանյան կողմին Մի-35 հարվածային ուղղաթիռների խմբաքանակ է մատակարարել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.