Ռուսաստանում կհեշտացնեն Հայաստանից մեքենաների տեխանձնագրերի ստացումը

ԵՏՄ երկրներից ավտոմեքենաները, որոնք գործածության մեջ են մտել  մինչեւ  2017 թվականի հունվարի 1-ը, կարող են ներմուծվել Ռուսաստան առանց արտակարգ ծառայությունների կանչի համակարգերի առկայության: Ինչպես հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, դրանց համար առանց լրացուցիչ փաստաթղթերի, որոնք պահանջվում էին նախկինում, հնարավոր կլինի ձեռք բերել ռուսական տրանսպորտային միջոցի անձնագիր: Մաքսային միության «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 018/2011), տեխնիկական կանոնակարգերում կատարված փոփոխությունների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում բոլոր տրանսպորտային միջոցները պետք է համալրվեն արտակարգ փրկարարական կանչի համակարգերով (սարքերով): Պահանջը վերաբերում է միայն նորից թողարկվող տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.